ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը դատարանի որոշմամբ երկարացվել է ևս երեք ամսով։
Այսօր ավելի վաղ դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։ Դատախազի խոսքով, Արմեն Աշոտյանն այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացին։













