Բիշքեկում ընթացող ՇՀԿ + ձևաչափով հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածքի։
«Մեկ տարուց մի փոքր ավելի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ ստորագրելով խաղաղության համաձայնագիր։ Այսպիսով, Հարավային Կովկասը, որը երկար տարիներ հակամարտության գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու», – նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը համագործակցում է Հայաստանի հետ՝ փոխադարձ առևտուրը մեծացնելու, դրա շրջանակն ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու համար։













