Լրահոս 24/7
02.09.2026

Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է․ Աշոտյան

Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է․ Աշոտյան

Այս տարի օգոստոսին Եվրոպական Միությունը հրապարակեց «Աշխարհում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության» 2025 թվականի զեկույցը (2025 Human Rights and Democracy in the World), որը բավարար ուշադրության չարժանացավ Հայաստանում, գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ուստի ձեզ եմ ներկայացնում Հայաստանին վերաբերող զեկույցից հատվածներ (ամբողջական զեկույցի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում):

Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսեւորում է։

Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք»։

Միաժամանակ ծանոթացեք զեկույցում տեղ գտած այս գնահատականներին եւ վստահ եղեք, որ Բրյուսելում ամեն ինչ լավ էլ գիտեն, ու իրենց համար պատեհ պահին միանգամից կբացեն կոմպրոմատների տրցակները։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մատնանշել են ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված չարաշահումների, մասնավորապես՝ ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննության անարդյունավետությունը, դատական իշխանության անկախության պակասը և քրեական վարույթներում կալանավորման՝ որպես խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։

Արդարադատության ոլորտում Հայաստանը շարունակել է բարեփոխումները՝ ուղղված բարեվարքության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը, սակայն մտահոգությունները պահպանվում են դատավորների նշանակման գործընթացի թափանցիկության և բարեվարքության մեխանիզմների գործնական կիրառման առնչությամբ։

Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ բարձրաձայնել են քրեական արդարադատության համակարգի գործիքայնացման վերաբերյալ պնդումներ, ինչը վտանգում է այլախոհության պատժումը և խաթարում խոսքի ազատությունը, այդ թվում՝ խուլիգանության վերաբերյալ քրեաիրավական դրույթների հնարավոր չարաշահման միջոցով։

Նույն համատեքստում մտահոգիչ են մնում հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը (SLAPPs), որոնք թիրախավորում են լրագրողներին, բնապահպան ակտիվիստներին և իրավապաշտպաններին։

Շարունակում է խնդրահարույց մնալ կալանավորման լայնածավալ կիրառումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերը՝ չնայած ազատությունից զրկված անձանց բժշկական երաշխիքների ամրապնդմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին։

Մտահոգություններ են պահպանվել նաև զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի և ծառայության պայմանների, մասնավորապես՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ, թեպետ դրանց ընդհանուր թիվը նվազել է։

Հակակոռուպցիոն հինգերորդ ազգային ռազմավարությունը (2023–2026թթ․) ապահովում է համապարփակ շրջանակ, սակայն այն դեռևս բավարար չափով հիմնված չէ ռիսկերի գնահատման վրա և չի նախատեսում թիրախային միջոցառումներ կոռուպցիոն բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտների, հատկապես՝ պետական գնումների համար։

Ազատությո’ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է