Լրահոս 24/7
02.09.2026

Մեկ ամսվա դադարից հետո՝ նոր հարվածներ․ Իրանն ու ԱՄՆ-ը կրկին կանգնած են պատերազմի վտանգի առաջ

Մեկ ամսվա դադարից հետո՝ նոր հարվածներ․ Իրանն ու ԱՄՆ-ը կրկին կանգնած են պատերազմի վտանգի առաջ

Մի քանի օր է՝ ինչ ակտիվորեն վերսկսվել է Իրան-ԱՄՆ ռազմական գործողությունների նոր փուլը։  ԱՄՆ զինված ուժերը  կիրակի օրը հարվածել էին Իրանի  Լարակ կղզում գտնվող երկու իրանական հրթիռային կայաններին, ինչը հուլիսից ի վեր ԱՄՆ-ի կողմից առաջին հարվածն էր  Իրանին։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել էին ԱՄՆ պաշտոյաները։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինվորներ և քաղաքացիներ, և որ Թեհրանը կպատասխանի դրան պատասխանով և պատժով։ Հարձակմանն ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազաներին։ Իրանական հակահարվածներին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հետագա հարվածներով։

«Մենք նրանց ուժեղ հարվածելու ենք», –Fox news-ը մեջբերել է Թրամփի խոսքերը, որը հետագայում հեռուստաալիքին ասել է՝  հակահարված կլինի։  

Թրամփն Օվալաձև սենյակում լրագրողներին ասել է, որ վերսկսված հարվածները չեն նշանակում լիարժեք պատերազմի վերադարձ, Իրանին բնութագրելով որպես «ձախողված ազգ», որի տնտեսությունն ու զինված ուժերը լրջորեն քայքայվել են։

«Դա չի նշանակում, որ մենք նրանց չենք հարվածի։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը։

Հարցին, արդյոք նա բացառել է Իրանի դեմ միջուկային զենքի կիրառումը, Թրամփը պատասխանել է, որ պատճառ չկա դա անելու, քանի որ Իրանն արդեն լիովին պարտված է ռազմական առումով։

Թրամփի հայտարարություններին հաջորդել է ԱՄՆ զինված ուժերի հարվածը Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքում գտնվող բնակելի տան վրա, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել էր մոտ 50 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Հարվածներին ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իր ավիատիեզերական ուժերը հարվածել են Հորդանանի Աքաբայի ափին գտնվող ԱՄՆ ծովային հետևակի Քեմփ Թիբտին բազային։ «Մեհր» լրատվական գործակալության փոխանացմաբ՝ ԻՀՊԿ հայտարարության մեջ ասվում է, որ մեծ թվով ամերիկացի զինվորներ են զոհվել, և մի քանի կարևոր օբյեկտներ ու հարձակողական ուղղաթիռներ են ոչնչացվել:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը Անվտանգության խորհրդին ուղղված նամակում դատապարտել է Լարակ կղզու վրա ԱՄՆ ռազմական հարձակումը՝ այն անվանելով Իրանի ինքնիշխանության և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է