Լրահոս 24/7
03.09.2026

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վայրի բնության հանցագործությունների դեմ պայքարի միջազգային կոնսորցիումի (ICCWC) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։
Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, Շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հ.Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ խմբի առանցքային նպատակն է ապահովել արդյունավետ համակարգում, ամրապնդել պետական մարմինների միջև համագործակցությունը և առավել նպատակային օգտագործել միջազգային գործընկերների կողմից առաջարկվող գործիքներն ու հնարավորությունները՝ վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ICCWC-ի կողմից առաջարկվող աջակցության հնարավորությունների շրջանակը՝ ծառայությունների ցանկը, որը նախատեսում է նպատակային աջակցություն վայրի բնության և անտառային հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, իրավապահ և վերահսկողական կարողությունների զարգացման, ինչպես նաև շղթայականության ամրապնդման ուղղություններով։

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության կարիքներին և առաջնահերթություններին առավել համապատասխան համագործակցության և աջակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական համագործակցության մեխանիզմների կատարելագործմանը։ Խմբի ձևավորումը կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից ընդունվելիք միջազգային պարտավորությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ 2026 թվականին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի շրջանակներում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է