Լրահոս 24/7
04.09.2026

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

Ելույթում վարչապետը մասնավորապես նշել է.

«Ջրային ոլորտի մասին խոսելիս մենք պետք է մի քանի արձանագրումներ անենք.

1. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի:

2. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի:

3. Այսօր Հայաստանում վարելահողերի և այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը, այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի: Այն հատվածում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաները և որակը: Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար: Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը:

4. Մենք այսօր հանրապետությունում տեսնում ենք հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, որտեղ կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել:

5. Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք, օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից հիմնականում բացառություն, և ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ բերում է հետևանքներ:

6. Հաջորդ արձանագրումը, որ մենք պետք է անենք. մեր երկրում ձևավորվում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրս, որ մենք կարողանանք խնդիրները լուծել, և մեր այսօրվա քննարկման առանցքային խնդիրներից մեկը հետևյալն է, թե ինչպես, ինչ ճանապարհային քարտեզով մենք կարող ենք այսօրվա արձանագրված կետից հասնել այն տեղը, երբ որ ջուրը հասանելի լինի ՀՀ այն բոլոր հատվածներում, որտեղ նրա հասանելիությունը՝ ա) անհրաժեշտ է. խոսքը բնակավայրերի մասին է և խմելու ջրի հասանելիության լիարժեք և շուրջօրյա ռեժիմն ապահովելու մասին է: բ) Ոռոգման ջրի հասանալիությունը բոլոր բնակավայրերում: Սա քաղաքային կյանքի և բնակավայրերի կյանքի կազմակերպման շատ էական հատված է: գ) Ջրի հասանալիությունը բոլոր այն տեղերում, որտեղ ջրի հասանալիությունը կարող  է ձևավորել ավելացված արժեք, և սրանից բխում են երկու գլոբալ մարտահրավերներ և խնդիրներ. դրանցից երկուսն էլ ուղղակի կամ անուղղակի արձանագրված են Կառավարության ծրագրում կամ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում:

Առաջին խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն: 

Հաջորդը՝ բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ մենք այսօր առերեսվում ենք, կապված են այս երևույթի հետ, որ ՀՀ-ում օգտագործված ջրի մաքրումը կանոն չէ, ավելի շատ բացառություն է կանոնից:

Երրորդ գլոբալ խնդիրը, որ մենք պետք է քննարկենք, հետևյալն է՝ ՀՀ-ում ձևավորվող ջրային պաշարները ինչպե՞ս կուտակել, և ո՞րն է կուտակման առավել արդյունավետ ձևը, և դրա արդյունքում ոռոգման և այլ նպատակով օգտագործում:

Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել՝ ներառյալ էներգետիկ նպատակով, որովհետև ջուրը նաև էներգետիկ մեծ պոտենցիալ ունի:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն