Լրահոս 24/7
04.09.2026

Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել

Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել

Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց  սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել են ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որի հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն