Լրահոս 24/7
05.09.2026

Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան

Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին: Գիրքը 2018 թվականի հայաստանյան թավշյա, ոչ բռնի հեղափոխության ներքին խոհերի, կազմակերպական մանրամասների և պատմական տեղաշարժերի բացառիկ վավերագրություն է: Հեղինակն անձնական փորձի, քաղաքական վերլուծության և փաստերի համադրությամբ բացում է այն դռները, որոնց հետևում ձևավորվեց համաժողովրդական շարժումը։ Գրքում մանրամասն ներկայացված են փողոցի պայքարի մարտավարությունը, քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման դժվարություններն ու հաղթանակի հասնելու որոշիչ հանգրվանները։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և մեջբերել Մաո Ցզե Դունի խոսքերը, երբ նրան հարցնում են Ֆրանսիական Մեծ հեղափոխության մասին. «Այդ մասին վաղ է հետևություն անել»: 

«2018 թվականին հեղափոխությունից հետո, իմ հետևությունները հեղափոխության վերաբերյալ ամեն շաբաթ փոխվում են: Արմեն Գրիգորյանի գրքի ընթերցումը, ի դեպ մինչև վերջ չեմ կարդացել, նորից իմ առաջ բերեց հարցը՝ իսկ ես ի՞նչ կարծիքի եմ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին: Իսկապես, հիմա արդեն լիովին համաձայն եմ Մաո Ցզե Դունի հետ՝ այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել»,- ասել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ հետևություն անել ընդհանրապես պետք չէ, որովհետև ցանկացած հեղափոխություն հնարավորություն է. «Ընդ որում՝ հնարավորություն է բոլորի համար: Այստեղ հարցը հետևյալն է, թե մեզնից յուրաքանչյուրն այդ հնարավորությունից ինչպե՞ս է օգտվում և ինչպե՞ս է օգտվել: Այսօր էլ է հեղափոխությունը հնարավորություն»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունը հաջողության պատմություն է, ինչի մասին էլ է դեռ վաղ հետևություն անել: 

«Հեղափոխությունը կյանքի հետ ամենօրյա առնչություն ունենալու մասին է, որովհետև երբ ասում ենք՝ ժողովրդավարություն, նկատի ունենք, որ ցանկացած քաղաքացի ամեն օր առնչվում է կյանքի հետ: Ոչ ժողովրդավարությունը և ժողովրդավարությունը սրանով են տարբերվում, ինչքան մարդն ավելի հաճախ է կյանքի հետ առնչվում, այնքան երկիրն ավելի ժողովրդավար է, ինչքան քիչ է կյանքի հետ առնչվում, այնքան ավելի պակաս ժողովրդավար է»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ համատեքստում հեղափոխությունը հաջողության պատմություն է, քանի որ քաղաքացուն կապել է կյանքի, իրականության հետ:

Վարչապետի կարծիքով՝ հեղափոխության ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես անել, որ այն չհասնի զրոյական կետին, այսինքն՝ հասնի այն կետին, որից սկսել է։ «Իմ ամենամեծ տպավորությունը մեր հեղափոխության մասին թողել է այն, երբ ես 2018 թվականին արդեն վարչապետի պաշտոնում`շփվելով այլ երկրների ղեկավարների հետ, զարգացած երկրի երկարամյա մի ղեկավար ասում է՝ գիտես, մեր երկրին էլ է այդպիսի հեղափոխություն պետք: Եվ ես ուզում եմ իմ ելույթը ավարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն