Լրահոս 24/7
07.09.2026

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել

Իրանն առաջիկա օրերին կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս նոր՝ սահմանափակ մուտքի գոտու մասին։ Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային։

Ռեզայիի խոսքով՝ գոտին կսկսվի ԱՄՆ ռազմածովային ուժերի սահմանած շրջափակման գծից և կընդգրկի Պարսից ծոցի տարածքները։

Նա նախազգուշացրել է, որ նոր գոտի մուտք գործող ցանկացած նավ կներառվի պատժամիջոցների ցուցակում։

Ռեզային իր հայտարարությունն արել է Իրանի պետական հեռուստաընկերությանը՝ առանց նախաձեռնության այլ մանրամասներ ներկայացնելու։

Հայտարարությունից մեկ օր առաջ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իրանական երեք նավթատարների՝ ի պատասխան Թեհրանի կողմից ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման։ Փորձագետները հրթիռային հարվածներն անվանել էին վտանգավոր էսկալացիա, քանի որ Իրանի նախորդ հարձակումները ծովում հիմնականում ուղղված էին առևտրային նավերի դեմ։

Ռեզայիի խոսքով՝ նոր գոտու մասին նախատեսվում է հայտարարել առաջիկա օրերին։Իրանի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտությունը սկսվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական տարածքների դեմ սկսված հարվածներից հետո։

Հորմուզի նեղուցը Թեհրանի համար դարձել է պատերազմի ընթացքում ճնշման կարևոր գործիք։ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին, որի նկատակն է կանխել Իրանի նավթի արտահանումը։ Ամերիկյան կողմը դրա համար օգտագործում է 20 ռազմանավ։

ԱՄՆ-ի զինված ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի 6-ի դրությամբ շրջափակման արդյունքում ուղղությունը փոխել է 92 առևտրային նավ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է