Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նա Դուբայում մասնակցելու է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին։
Գործուղման ծախսերը կկատարվեն պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։













