Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ռիգայում նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին»,- նշել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Լատվիա կատարած այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։













