Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։
«Առաջին նախագիծը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է։ Նախատեսվում են տեսախցիկներ, որոնց միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր ամիսներին։
Գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը։ Քննարկման փուլում է քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծումը»,- ասել է նա։














