Լրահոս 24/7
08.09.2026

Կեղծ մեջբերում՝ Փաշինյանից․ նա Տոկաևի մասին կոշտ հայտարարություններ չի արել իր ճեպազրույցում

Կեղծ մեջբերում՝ Փաշինյանից․ նա Տոկաևի մասին կոշտ հայտարարություններ չի արել իր ճեպազրույցում


Սոցիալական ցանցերում շրջանառվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող մեջբերում։ 

Համաձայն տարածվող պնդման՝ Փաշինյանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Եվրոպական միությանը անդամակցության հանրաքվե անցկացնելու պարտադրանքի մասին հարցին ասել է․ «Ես Ղազախստանի նախագահը չեմ, որ ինձ Ռուսաստան կանչեն։ Եվ մենք այնքան հարուստ չենք, որքան ղազախները, որ տարեկան չորս հանրաքվե անցկացնենք։ Ինչպե՞ս կարող են նրանք ստիպել Հայաստանին հանրաքվե անցկացնել»։

Այս պնդումը սոցիալական մեդիայում սեպտեմբերի 6-ին հրապարակել է ռուսաստանցի լրագրող Սերգեյ Ասլանյանը․ նրա՝ Փաշինյանին վերագրվող մեջբերմամբ ու լուսանկարով գրառումը հոդվածի հրապարակման պահին հազարավոր հավանումներ է ունեցել, 300-ից ավելի օգտահաշիվներ տարածել են այն։ 

Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան գրառումից։ 

Փաշինյանի ճեպազրույցը՝ կեղծ լուրի առիթ 

Այսպես, Փաշինյանի վերանագրով մեջբերման հիմքում ընկած է սեպտեմբերի 3-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան վարչապետի տված մեկնաբանությունը։ 

Լրագրողը, մասնավորապես, ԵՄ անադամակցության և ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ ՌԴ-ից հնչող հանրաքվեի մասին հարցը ձևակերպելիս ասել է, որ «Ռուսաստանը պարտադրում է հանրաքվե [Հայաստանին]», ինչպես նաև դիմելով Փաշինյանին ասել է՝ «Ձեզ կանչել են Ռուսաստան»։ 

Ի պատասխան այս ձևակերպումների Փաշինյանը նշել է․ «Էնպիսի տպավորության ա, որ Ձեր առջև կանգնած ա Հայաստանի ԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղարը և ինձ կանչել են Ռուսաստան»։ 

Այսպիսով, այս հարցին պատասխանելիս Փաշինյանը չի հիշատակել ոչ Ղազախստանը, և ոչ էլ այդ երկրի նախագահին։ Հետևաբար, Փաշինյանին  վերագրվող պնդումը կեղծ է։

Ո՞վ է կեղծիքը տարածողը

Ինչպես նշեցինք վերևում, Փաշինյանին վերագրվող կեղծ մեջբերմամբ գրառումը հրապարակել է ռուսաստանցի լրագրող Սերգեյ Ասլանյանը։ 

Ըստ բաց աղբյուրներում նրա մասին առկա կենսագրական տվյալների, Ասլանյանը 

ռուսաստանյան «Эхо Москвы» (Մոսկվայի արձագանքը) լրատվամիջոցի լրագրող է, նա նախկինում աշխատել է ռուսաստանյան տարբեր հեռուստալիքներում ու ռադիոկայաններում, թղթակցել տարբեր պարբերականների, որոնց թվում են «Московский комсомолец», «Мотор» և «Автомир» պարբերականները և այլն։ 

Նա այժմ վարում է քաղաքական հաղորդումներ իր յութուբյան ալիքում, որն ունի մոտ 150 հազար բաժանորդ։ 

Նա 2023 թվականից ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ հայտնվել է օտարերկրյա գործակալների ցանկում։ 

Արտապատկերումը՝ ՌԴ ԱՆ կայքէջից։ 

Այսպիսով, Փաշինյանին վերագրվող՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ղազախստանի հանրաքվեների մասին մեջբերումը կեղծ է։ Վարչապետի՝ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցի համապատասխան հատվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա չի հիշատակել ո՛չ Ղազախստանը, ո՛չ Տոկաևին։

Սոցիալական ցանցերում տարածված տեքստը Փաշինյանի իրական պատասխանի փոփոխված տարբերակն է, որը ներկայացվել է որպես ուղիղ մեջբերում։ Այն հրապարակել է ռուսաստանցի լրագրող Սերգեյ Ասլանյանը, իսկ գրառումը կարճ ժամանակում լայն տարածում է ստացել։

Նյութի աղբյուրը` FIP:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է