| «Ակնհայտ է, որ շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու ՀՀ-ում, Սահմանադրության փոփոխության, Տիգրանաշենի հետ կապված, ակնհայտ է նաև, որ առաջիկա 2-3 ամիսներին լուրջ զարգացումներ են սպասվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ըստ էության, ԵԱՏՄ մասով մենք պետք է որևէ նորության սպասենք, իսկ դրանց, միանշանակ, նախագահ Քոչարանը դիմադրելու է։ Եվ այս պայմաններում ակնհայտ է դառնում, թե ինչու է այսօր Քոչարյանը գտնվում կալանավայում՝ դիմադրության օջախը կոտրելու համար»,- ասուլիս ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Վստահ եմ, որ կալանավայրից այդ դիմադրությունը մեր կողմից միանշանակ լինելու է, չենք համակերպվելու այն օրակարգի հետ, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |













