Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում քննարկել է Ռուսաստանի ու Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմման հնարավորությունը։ Նա նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության գլուխ։
Խորհրդարանականն ընդգծել է, որ փոխհարաբերությունների վատթարացումը կապված է Երևանի կուրսի հետ, որը փորձում է դաշինքներ կնքել Մոսկվայի հակառակորդների հետ։
«Չնայած պարբերական շփումներին՝ հարաբերությունների մեղմացում չի լինի, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության գլուխ», – հայտարարել է Զատուլինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի ենթարկվի «Հայաստանի շանտաժին»։ Պատգամավորը նաև կարծում է, որ վարչապետը չի անցկացնի հանրաքվե Եվրամիությանը միանալու վերաբերյալ, քանի որ վախենում է քվեարկությունը տանուլ տալուց։













