Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովի խոսքով՝ իրենք Միրզոյանի հետ վերջերս Բիշքեկում մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ։ Նախարարը հանդիպման հնարավոր ժամկետների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։
Բայրամովը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր քայլեր են արձանագրվել։













