Լրահոս 24/7
09.09.2026

Հայաստանի ամենակատաստրոֆիկ ցուցանիշը սնանկությանն է՝ 39 միավոր. Մանուկյան

Հայաստանի ամենակատաստրոֆիկ ցուցանիշը սնանկությանն է՝ 39 միավոր. Մանուկյան

«Այսօր երկրում այնպիսի մի միջավայր է, երբ մարդիկ իրար ատում են, չեն սիրում, թշնամություն է և ակամայից այն գալիս հասնում է խորհրդարան»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ հավելելով, որ կցանկանար առաջինն այդ մթնոլորտը փոխել երկրում։

 Նա հիշեց, որ 2010-17 թվականներին երջանկահիշատակ Վարդան Բոստանջյանը եղել է նույն հանձնաժողովի փոխնախագահ և առանց թշնամության, հումորով քննադատել է և հանձնաժողովում եղել է առողջ մթնոլորտ։

Ընդդիմադիր պատգամավորն իր օրինակով արձագանքեց ՔՊ-ական պատգամավորների՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Վրույր Այվազյանի հարցին, թե ինչու իր ընտանիքը հարուցված քրեկան գործերի շրջանակում 3.8 հա վարելահողը և խոտհարքը տվել է համայնքին։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապօրինի որոշում էր կայացրել և 100 հազար դրամ տուգանել էր մեր ընտանիքին։ Հայրս ասում էր.«թքած ունեմ այդ 100 հազարի վրա, տուր պրծնեմ, զզվել եմ, 5 տարի դատի գնա՞նք»։ 5 տարի դատի գնացինք ապացուցեցինք, որ ճիշտ ենք։ Հիմի խե՞ր էր 100 հազար դրամը տալ, թե՞ փաստաբանին՝ 4 մլն դրամը»,-պատմեց և հարցրեց Մեսրոպ Մանուկյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու իր հրապարակած կոռուպցիոն կասկածանքներով  դեպքերով դատախազության չեի դիմում՝ Մանուկյանն ասաց. «Մեռա դիմելով, դատախազությունը դրանք տանում էն արխիվի մեջ այնպես է պահում, որ հետո ուզենա գտնել՝ չի կարողանա, չի էլ ուզում։ Ինձ էլ ասում են՝ չխոսաս էդ թեմայից, արդեն դու դիմել ես հանցագործության մասին, հենց գործը հարուցվի նոր կխոսես։ Ու վերջ՝ գործը փակվում է»։

 Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց Համաշխարհային բանկի «Բիզնես Ռեդ»-ի զեկույցի շուշանիշները, որում  100 միավորից 95 է տրվել է Հայաստանին։

«Բայց գիտե՞ք քանիս են սննկանում Հայաստանում։ Ամենակատաստրոֆիկ ցուցանիշը սնանկության ցուցանիշն է՝ 39 միավոր։ Սա խայտառակություն է, բացում ու սնանկանում են մարդիկ»,-ասաց Մանուկյանը։

 Շարունակելով ներկայացնել ցուցանիշները՝ նա ասաց, որ Հայաստանի միջազգային առևտրի ցուցանիշը 56 միավոր է, իսկ առևտրային վեճերինը՝ 49, ու հիմա ասում են, որ մեր մոտ առողջ միջավայր է։

 Մեսրոպ Մանուկյանը նկատեց, որ Հայաստանում բանկային գաղտնիք չկա, բիզնեսի համար բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվում և վերջում էլ հավելեց, որ ՔՊ-ի ձեռագիրը կանխատեսելի է շատ, որովհետև շատ պրիմիտիվ են էդ ամեն ինչն անում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է