Լրահոս 24/7
10.09.2026

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է ստանձնել Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի վարույթը և նախնական դատալսումներ է նշանակել սեպտեմբերի 18-ին։

Դատալսումները կմեկնարկեն ժամը 15։00-ին։

Ավելի վաղ նույն դատավոր Սերժ Ռուշանյանը գործն ուղարկել էր Երևան՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի նկարագրության մեջ ենթադրյալ արարքի կատարման վայրը նշված չէ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ գործը փոխանցել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ընդդատության հարցը գնահատելիս հնարավոր չէ առանձնացնել միայն կաթողիկոսին ներկայացված մեղադրանքը։ Մյուս վեց հոգևորականների մեղադրանքներում նշված է, որ նրանց վերագրվող գործողությունները կատարվել են Մայր Աթոռում՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ընթացքում։ Վճռաբեկ դատարանը եզրակացրել էր, որ Արմավիրի մարզի դատարանը ցուցաբերել է սուբյեկտիվ մոտեցում՝ ստեղծելով քրեական գործի անհարկի դատական շրջապտույտի վտանգ, ինչը կարող էր խոչընդոտել այն ողջամիտ ժամկետում քննելուն՝ որոշելով, որ քրեական վարույթը պետք է քննի Արմավիրի մարզի դատարանը։ Այնուհետև գործի վարույթը կրկին մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին։

Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա վիճարկել էր որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը նրա պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ հետագայում այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։

Փետրվարին Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը, որի հետևանքով արգելվել էր նրա ելքը Հայաստանից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է