Լրահոս 24/7
10.09.2026

Նրանց ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող քաղաքացիներ են։ Իմացած եղեք՝ սա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Սա բոլորիս պատվի խնդիրն է»։

Դավիթ Իշխանյանի այս խոսքերը հնչում են ադրբեջանական բանտից։
Անհնար է առանց հուզմունքի, ցավի և ցասման կարդալ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության անդամների նամակները։ Մարդկանց, ովքեր այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում միայն այն պատճառով, որ պաշտպանել են իրենց հայրենիքը, իրենց ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը։
Եվ այսօր ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանությունների վարքագծից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս մարդիկ այլևս գոյություն չունեն։
Գերիների հանդեպ իրենց իրական վերաբերմունքը սրանք դրսևորել են բազմիցս․ «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար» (Ն․Փ․): «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան» (Ա․Ս․):

Բայց նրանք գոյություն ունեն։
Նրանք ունեն անուններ, ընտանիքներ, հարազատներ, իրավունքներ։ Եվ ամենակարևորը՝ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ 
Չնայած շինծու մեղադրանքներին, դատավարություններին և ֆիզիկական ու հոգեբանական բռնությանը՝ նրանք շարունակում են արժանապատվության դասեր տալ մեզ բոլորիս։ 

Ուստի նրանց ազատության հարցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը։
Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել։ 
Պետք է խոսենք նրանց մասին ամեն օր, պահանջենք նրանց ազատությունը և օգտագործենք բոլոր հնարավոր քաղաքական ու դիվանագիտական գործիքները՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար։
Ազատությո՛ւն գերիներին։
Վերադարձ՝ հայրենիք»։

Լրահոս
Եմենում հակամարտությունը սրվել է
15:35
Եմենում հակամարտությունը սրվել է
ՀԷՑ-ի «Կենտրոնական» ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյան
15:20

Թրամփը 5000 դոլար կվճարի ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու՝ ընտրություններում հաղթելու դեպքում
15:01

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ
14:48
Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ
Նրանց ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․  Դանիելյան
14:37

Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-ՀՀ բարեկամական խմբի պատվիրակությունը
14:23

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
14:11

Սիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր
13:47

Գազը չի՛ թանկանալու. ՀՀ-ն ծայրագավառ չի դառնալու զուտ նրա համար, որ գազը չթանկանա. Չախոյան
13:28

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
13:11

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել
12:53

Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի
12:43
Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
12:15
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ է ներկայացվել
11:56

Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում
11:39