ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու վճարել 5000 դոլար, եթե նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ։
«Եթե հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ, ապա մեր անհավանական տնտեսական հաջողության շնորհիվ… ես ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարեմ 5000 դոլար։ Դա նման կլինի նրան, թե ինչպես են հաջողակ ընկերությունները դիվիդենդներ վճարում ներդրողներին։ Մենք դա կանվանենք «Թրամփի դիվիդենդ»։ Շնորհավորում եմ։
Միակ սահմանափակումն այն է, որ դիվիդենդները պետք է ծախսվեն Միացյալ Նահանգներում։ Մենք չենք ուզում, որ դուք գնաք Կանադա և փողերն այնտեղ ծախսեք։ Մենք չենք ուզում, որ դուք գնաք Չինաստան, Գերմանիա… Դուք պետք է փողերը ծախսեք ԱՄՆ-ում»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով սեպտեմբերի 9-ին Դալլասում տեղի ունեցած Հանրապետական կուսակցության համագումարի բացմանը։













