«Երկու ամիս առաջ առանց որևէ հիմքի կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը և դրանից հետո տեղի ունեցած գործընթացները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական որևէ տրամաբանության չէին ենթարկվում»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը՝ տեղեկացնելով որ ստեղծվել է «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը»։
Նա նշեց, որ այս ընթացքում հասարակության կողմից մեծ աջակցություն կա և գաղափար ծագեց ստեծել մի իրավունքի պաշտպանության աշխատանքային մարմին, որը կգործի ավելի համակարգված և կանոնակարգված։
Տոնոանն ասաց, որ ստեծվել է Գագիկ Ծառուկյանին աջակցության հանրային խպորհուրդը, որտեղ ընդգրկվեցին ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ հանրային գործիչներ, փաստաբաններ, արվեստի-մշակույթի գործիչներ։
Բանախոսը հիշեցրեց, որ խորհրդի ձևավորման հաջորդ օրը ուղերձով հանդես էր եկել Գագիկ Ծառուկյանը, որում շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, կոչ էր արել զբաղվել բոլոր քաղբանտարկյալների և Բաքվում պահվող գերիների իրավունքների պաշտպանության հարցերով։
«Իրեն Ժողովրդավարության բաստիոն հռչակած մեր հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ մեկ ոլորտը»,- ասաց Տոնոյանը և, քաղաքական վենդետա և հաշվեհարդար համարելով ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ կատարվող իշխանության քայլերը, շարունակեց.
«Բոլորն են հասկանում որ կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք ընդդիմադիր գործիչնեչի դեմ հարուցված քերական գործերում իրավական բաղադրիչը 0 է և այստեղ գործ ունենք բացառապես քաղաքական վրեժխնդրության հետ»։
Բանախոսը հիշատակեց Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործերը, հավելելով որ Գագիկ Ծառուկյանի դեմ «քաղաքական հաշվեհարդարը» սկսվեց այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն գողացավ ԲՀԿ-ին տված մոտ 60 հազար ձայները։
Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ արդարությունը վերականգնվելու է և Ծառուկյանի հեղինակությունը վերականգնվելու է։













