Լրահոս 24/7
11.09.2026

Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք

Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք

Գյուղատնտեսական մթերքների մթերման և բերքահավաքի գործընթացն ամբողջ թափով ընթանում է։ Մոտ մեկ շաբաթից ամբողջ ծավալով կսկսվի խաղողի մթերման գործընթացը։

«Որպեսզի գործընթացն ընթանա անխափան, և խաղողի ամբողջ ծավալը մթերվի, քննարկումներ ենք ունեցել գործարար միջավայրի, մթերողների, ինչպես նաև հայկական բրենդի գինի արտադրող ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք նրանց աջակցությամբ կազմակերպել մթերման գործընթացը»,- սեպտեմբերի 11-ի Կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ նման ծրագիր նախկինում ևս գործել է, իսկ այժմ դրանում բարելավումներ են իրականացվում։

Ըստ այդմ՝ խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում, եթե տնտեսվարողի գրավը բավարար չէ, Կառավարությունը 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք՝ սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում տնտեսվարողի արտահանած արտադրանքի արժեքը։

«Եթե կա որևէ ընկերություն, որը պատրաստ է, օրինակ, 3 մլրդ դրամի մթերում իրականացնել, բայց վարկային միջոցների դիմաց պետք է գրավադրի ինչ-որ գույք, իսկ իր գրավը 1,5 մլրդ դրամ է, եթե մենք նրան չաջակցենք, նա 1,5 մլրդ դրամի խաղող կգնի։

Բայց այս ծրագրով ասում ենք՝ դու կարող ես ևս 1,5 մլրդ դրամի խաղող մթերել, իսկ այդ լրացուցիչ 1,5 մլրդ դրամի վարկի համար պետությունը երաշխավորում է, որ կարողանաս վարկային միջոցներ ներգրավել։ Պայմանն այն է, որ այդ լրացուցիչ 1,5 մլրդ դրամի մթերումն անպայման պետք է իրականացվի անկանխիկ եղանակով։

Պետք է նախ ունենա մինչև օգոստոսի 1-ը կնքված պայմանագրեր, ապա այդ պայմանագրերի հիման վրա իրականացնի համապատասխան մթերում և անկանխիկ վճարումներ։ Այդ դեպքում մենք տրամադրում ենք երաշխիքը։

Մյուս պայմանն այն է, որ առնվազն 1,5 մլրդ դրամի չափով նախորդ տարի պետք է արտահանում իրականացրած լինի, այսինքն՝ կա՛մ հայկական բրենդի, կա՛մ գինու արտադրանք արտահանած լինի»,- ասաց նա։

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ եթե տնտեսվարողը 2024 կամ 2025 թվականին նմանատիպ վարկային միջոցներ է ներգրավել և այժմ գտնվում է դրանց մարման փուլում, ապա կազմակերպությանը հնարավորություն կտրվի բանկի հետ համաձայնության դեպքում վեց ամսվա ընթացքում վճարել միայն տոկոսագումարները՝ հետաձգելով մայր գումարի մարումը։ Այդ միջոցները կազմակերպությունը կարող է ուղղել խաղողի մթերմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը շարունակում է հետևողականորեն աշխատել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ արտահանման մասին խոսելիս, հատկապես սեզոնային գյուղմթերքի դեպքում, պետք է հաշվի առնել նաև զբոսաշրջությունը։

«Զբոսաշրջությունն էլ է արտահանում, որովհետև այն նույն միրգը, բանջարեղենը, որը զբոսաշրջիկը պետք է իր երկրում ձեռք բերեր, ՀՀ-ում է ձեռք բերում»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է