Լրահոս 24/7
12.09.2026

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. Գագիկ Ծառուկյան

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. Գագիկ Ծառուկյան

Կենտրոն ՔԿՀ-ում պահվող Գագիկ Ծառուկյանը  նամակ է հրապարակել, որտեղ ասված է.

«Կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում, որքան էլ անարդարությունները մեծ լինեն։ Մարդկանց հուզող, մտահոգող խնդիրներն էլ ընտրություններից հետո հենց այնպես, իրենք իրենց չեն լուծվում։

Ե´վ խնդիրներն են մնում, և´ բարձրացված հարցերը, և´ առաջարկված լուծումները։ Դեռևս ամիսներ առաջ, երբ մեր թիմն աշխատում էր մեր ծրագրի վրա, ես ասում էի, որ սա մեկ ամսվա կամ մեկ ընտրության ծրագիր չէ։ Սա Հայաստանի զարգացման, վերականգնման ծրագիրն է, որը բարձրացնում է շատ հարցեր ու տալիս շատ լուծումներ։ Ես նույնը ասում եմ հիմա, երբ զրկված եմ ժողովրդի հետ շփվելու հնարավորությունից։

Մեր խնդիրները չեն վերացել, չեն անհետացել։ Ավելին՝ այս ամիսներին ավելացել են նորերը։

Ես կարևորում եմ, որ իմ թիմի ներկայացուցիչները՝ ԲՀԿ անդամներ և անկուսակցականներ, ակտիվորեն ներգրավված լինեն երկրի հանրային կյանքում, մասնակցեն մեր երկրի համար բոլոր կարևոր հարցերի քննարկմանը։ Կարևոր է արդյունավետ համագործակցությունը՝ տարբեր քաղաքական, հասարակական միավորների, մասնագիտական խմբերի, ակտիվ քաղաքացիների հետ։ Շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ աշխատանքը։

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է։ Սովորաբար, բարդ փուլերը հաղթահարելու նպատակով, երկրները, հասարակությունները միավորում են իրենց ուժերը, խելք խելքի տալիս, միասնական ջանք գործադրում։ Մի բառով՝ ստեղծում են ներքին համերաշխության մթնոլորտ։ Մենք պարտավոր ենք ստեղծել այդ մթնոլորտը, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը։ Այս հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին։ Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ ուժերի ներածին չափով աշխատել հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի։ Ես ակնկալում եմ սա նաև իմ թիմից։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի բոլոր ռեսուրսները՝ այս բարդ փուլը հաղթահարելու համար»։

Կենտրոն ՔԿՀ
12.09.26թ.

Լրահոս
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
17:57
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները
17:01
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները
Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը
15:18
Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը
Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան
14:06
Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան
Եթե Իրանը կարողանա իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ
14:02
Եթե Իրանը կարողանա իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. Գագիկ Ծառուկյան
11:57
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. Գագիկ Ծառուկյան
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
17:07
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
16:48
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
16:32
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
16:21
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
15:57
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
15:28
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
14:58
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
14:34
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
14:16
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով