Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Քանի դեռ Լեւոն Շիրինյանը համոզված է, որ նախկինները իրեն չեն լսել, եւ “Քուռ-արաքսյան հանրապետություն” չի ստեղծվել, Հայաստանը մնալու է խոցելի երկիր։ Փոխանակ խոստովանի, որ պատերազմի պատճառներից մեկն էլ իր այդ էքսպանսիվ քարոզչություն է եւ ապաշխարի, հիմա էլ գործող իշխանություններից է դժգոհ, որ իրեն չեն լսում։ Լսեն որ ի՞նչ անեն, մարդ Աստծո։ Հայաստանի Հանրապետությունը ՀԽՍՀ-ի իրավահաջորդն է եւ պետք է խաղաղություն հաստատի Ադր․ ԽՍՀ-ի իրավահաջորդ Ադրբեջանի հետ։ Այլ լուծում գետնի վրա իրավիճակում հնարավոր չէ, իսկ, Պարույր Սեւակի ասած, երազխաբությունից զավակ չի ծնվում։ Էս ժողովրդին հանգիստ թողեք իր ցավի եւ նպատակների հետ։













