Լրահոս 24/7
13.09.2026

Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի «Դինամո» մարզահամալիրում այսօր ներկա է եղել «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի բացմանը, ապա հետևել եզրափակիչ գոտեմարտերին և մասնակցել պարգևատրման արարողությանը։

Մրցաշարին 18 երկրի շուրջ 200 մարզիկ է մասնակցում: Նախարարը ողջունել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին, միջազգային 26-րդ մրցաշարի մասնակիցներին և հյուրերին՝ կարևորելով արդեն 26-րդ անգամ անցկացվող մրցաշարի շարունակական զարգացումն ու միջազգային աշխարհագրության ընդլայնումը։

«Պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ոչ միայն ընդլայնենք մրցաշարի միջազգային աշխարհագրությունը, որն այսօր էլ տպավորիչ է, այլև կարողանանք մրցաշարը տանել մարզեր։ Հույս ունեմ՝ հաջորդ տարի մրցաշարը կանցկացնենք Վանաձորում, և այն կվերադառնա այնտեղ, որտեղից սկիզբ է առել»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են իրականացվում Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցման ուղղությամբ:

Նախարարի խոսքով՝ միջազգային մրցաշարերի անցկացմամբ Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում, որի ուղղությամբ Կառավարությունը հետևողական քաղաքականություն է վարում՝ հյուրընկալելով Եվրոպայի և աշխարհի տարբեր առաջնություններ: 

«Սա կարևոր է ոչ միայն մեր երկիրն ավելի տեսանելի դարձնելու, այլև Հայաստանում սպորտն առավել գրավիչ դարձնելու առումով։ Այստեղ տեսնում եմ տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ երիտասարդների, պատանիների և երեխաների․ վստահ եմ՝ նրանց ներկայությունն ու մասնակցությունը լրացուցիչ ոգևորություն են ստեղծում, որպեսզի մեր երկրում ևս ավելի շատ երեխաներ զբաղվեն սպորտով և հաջողություններ գրանցեն ամենատարբեր մակարդակներում։ Դա առողջ պետություն, առողջ հասարակություն և զարգացած ապագա ունենալու կարևոր նախապայման է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հաջողություն մաղթել մրցաշարի մասնակիցներին։

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալը նվաճել է 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Նրան պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանը:

Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու բազմաթիվ այլ անվանի մարզիկներ:

Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը:

Լրահոս
Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ ՀՀ-ն իբրև ագրեսո պետություն, պետք է բանակ չունենա. Սաղաթելյան
18:56
Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ ՀՀ-ն իբրև ագրեսո պետություն, պետք է բանակ չունենա. Սաղաթելյան
Այս մրցաշարը Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ
17:40
Այս մրցաշարը Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ
ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին տրամադրում է միմյանց դեմ․ Փեզեշքիան
16:40
ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին տրամադրում է միմյանց դեմ․ Փեզեշքիան
Նույն քաղաքականությունը դրանք տարածելու են ՀՀ տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա․ Խաչատրյան
15:45
Նույն քաղաքականությունը դրանք տարածելու են ՀՀ տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա․ Խաչատրյան
Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար․ Tasnim
14:57
Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար․ Tasnim
ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը․ Մասկ
14:13
ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը․ Մասկ
Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն  սինլքորի հետ hռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան
12:38
Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն սինլքորի հետ hռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան
Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար
12:06
Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար
If the heritage is “Albanian,” why do you read it in Armenian?
22:38
If the heritage is “Albanian,” why do you read it in Armenian?
Եթե ժառանգությունն «աղվանական» է, ինչո՞ւ եք այն կարդում հայերեն
22:09
Եթե ժառանգությունն «աղվանական» է, ինչո՞ւ եք այն կարդում հայերեն
Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Մարուքյան
21:44
Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Մարուքյան
Էս ժողովրդին հանգիստ թողեք իր ցավի և նպատակների հետ. Աթանեսյան
20:06
Էս ժողովրդին հանգիստ թողեք իր ցավի և նպատակների հետ. Աթանեսյան
Հայաստանում պատերшզմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է. Իշխան Սաղաթելյան
19:04
Հայաստանում պատերшզմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է. Իշխան Սաղաթելյան
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
17:57
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները
17:01
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները