Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմամբ, քանի որ ցանկանում է վերահսկել տարածաշրջանի նավթային ռեսուրսները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին զենք և հրթիռներ է վաճառում՝ նրանց վախեցնելու և միմյանց դեմ տրամադրելու նպատակով։
Փեզեշքիանի պնդմամբ՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում ռազմաբազաներ է տեղակայել, որոնցից հարձակումներ են իրականացվում Իրանի ուղղությամբ՝ թիրախավորելով ենթակառուցվածքները, ինչպես նաև երկրի ղեկավարներին, հրամանատարներին և քաղաքացիներին։
«Բարեկամ և հարևան երկրները չպետք է թույլ տան, որ թշնամիներն իրենց տարածքն օգտագործեն մեր երկրի վրա հարձակվելու համար»,- ասել է Իրանի նախագահը։













