ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցի՝ արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ եվրոպացի դեսպանների մոտ Գանձասարում արած հայտարարություններին, երբ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացրել է ղազախական։
«Մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։ Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- ասել է ԱԺ նախագահը։
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք. «Եվ մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե, օրինակ, արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- շեշտել է նա։














