Լրահոս 24/7
14.09.2026

Ստորագրվել է ՀՀ ու ԻԻՀ «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և ընդգծել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։

«Հայաստանը վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Այս համատեքստում կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ համագործակցությունը խորապես շահավետ է երկու երկրների տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար։

Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանը, նախնական տվյալների փոխանակման համակարգի հնարավորինս վաղ գործարկմանը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքները։

Արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և մաքսային ընթացակարգերի արագացման նպատակով ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը։

Համաձայնություն ենք ձեռք բերել նաև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Շրջայցով եղել ենք նաև Նուրդուզի անցման կետում՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։

Լրահոս
Պարսից ծոցի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից․ Վաշինգտոնն այլևս անվտանգության հուսալի երաշխավոր չէ
17:02

Քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր
16:48

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում
16:38

Ջուղայի խաչքարերի ոչնչացումն անպատասխան մնաց և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության կողմից
16:22

Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
16:04

Գիտե՞ք՝ ՀԱՊԿ-ն ինչով էր զբաղված․ Ռուբինյան
15:44
Գիտե՞ք՝ ՀԱՊԿ-ն ինչով էր զբաղված․ Ռուբինյան
Ստորագրվել է ՀՀ ու ԻԻՀ «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրությունը
15:28

Կոչ՝ զերծ մնալ խաղաղության գործընթացում մշակութային ժառանգության շուրջ ապակառուցողական քայլերից
15:09

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ
14:54

«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին
14:39

«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
14:22

Պետական համակարգում ունենք անձինք, որ պաշտպանում են ապօրինի ավտոկայանատեղիները. քաղաքապետ
14:19

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան
14:06

ՀՀ-ՌԴ հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան
14:00

Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել
13:44