Պարսից ծոցի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից․ Վաշինգտոնն այլևս անվտանգության հուսալի երաշխավոր չէ, գրում է Time-ը։
Տարածաշրջանում չէին սպասում, որ Միացյալ Նահանգները հակամարտություն կսանձազերծեն Իրանի հետ, որի հետևանքների հետագայում չեն կարողանա կամ չեն ցանկանա գլուխ հանել։
Այժմ Պարսից ծոցի երկրներում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ՝ առանց նախապես զգուշացնելու, առանց իրենց կարծիքը հարցնելու և առանց պաշտպանելու։













