Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում։ Պպատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնել է Հայաստանի արտգործնախարարը։
«Մենք Նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է պայմանավորված», – ասել է Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։













