«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևման և անկախության համար։ Այն աղետներին, որոնք այս կուսակցությունն ու իր գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք չենք առերեսվել»:
Այս մասին իր խոսքում ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա ելույթի ընթացքում ստեղծվել է լարված իրավիճակ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն արձագանքել են Արման Եղոյանին՝ նշելով, որ նրա խոսքը «խայտառակություն» է։
Արման Եղոյանը հայտարարել է, թե պետք է բոլորի միջից դաշնակցականությունը վերացվի, արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից:
«Աղետաբեր մի կուսակցություն է, որն ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը, և դա շարունակաբար անում է մինչև հիմա»,- շեշտել է նա։













