Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը կմտնի միանգամայն այլ փուլ առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, սակայն կարծում եմ, որ (ԱՄՆ) նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ այն (խմբ.՝ Իրանի հետ հակամարտությունը) երկու ամսից կմտնի միանգամայն այլ փուլ», – ասել է նա New York Post թերթին տված հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն իրականացրել է առաջին փուլը, որն Իրանի միջուկային ծրագրի և Իսլամական Հանրապետության զինված ուժերի ոչնչացումն էր։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ երկրորդ փուլը կերաշխավորի, որ Թեհրանը «չկարողանա վերականգնվել և փորձել պահպանել գլոբալ կայունության մակարդակը»։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կավարտվի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։













