ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել TRIPP-ի համաձայնագիրը։ Որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին ՍԴ-ն քննության էր առել 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Գործով զեկուցողը Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն էր։













