ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է։
«Մենք գտնում ենք, որ այդ բազան ՀՀ-ում ունի առաքելություն, և ՀՀ-ին թողնել անպաշտպան Թուրքիայի և Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական վիճակում, արկածախնդրություն է ՀՀ-ի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների։ «Չի՛ կարելի գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու պրոցեսին»,- ասել է նա։
Ըստ Սաղաթելյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի բերելու ԵՄ անդամակցության, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի հանգեցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։













