Լրահոս 24/7
16.09.2026

Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP

Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմն սկսվելուց վեց ամիս անց Միացյալ Նահանգներն առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ ամերիկյան զինված ուժերը բախվում են զինամթերքի պակասի հետ, հաղորդել է AFP-ն:

Կոնգրեսի անկախ բյուջետային գրասենյակի տվյալներով՝ Իրանում պատերազմը երկրին արժեցել է 38 միլիարդ դոլար (33 միլիարդ եվրո)։ Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցի համաձայն՝ այդ գումարից 22.3 միլիարդ դոլարը ծախսվել է զինամթերքի վրա։ «Պատերազմը բացեր է ստեղծել ռազմավարական պաշարներում և պակասորդներ զինամթերքի արտադրության ու համալրման ոլորտներում»,- մեջբերում է AFP-ն զեկույցից։

Խնդիրը լուծելու համար Պենտագոնը «աշխատում է արագացնել գնումների և արտադրության գործընթացները, ինչպես նաև կուտակել նյութեր, բաղադրիչներ և ընտրված զինամթերքի տեսակներ»։ Սակայն ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ արտադրական հզորությունների ընդլայնումը պահանջում է «նախապատրաստման զգալի ժամանակ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցսհերքել է Իրանի պատերազմի պատճառով ամերիկյան սպառազինությունների պաշարների կրճատման հետ կապված քննադատությունը:

Ըստ AFP-ի՝ ԱՄՆ զինված ուժերի սպառազինության պակասը կարող է մտահոգել Ուկրաինային և Թայվանին, որոնք կախված են ԱՄՆ-ի զենքի մատակարարումներից: Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմ մղող Ուկրաինային շտապ անհրաժեշտ են հրթիռներ ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար: Միաժամանակ, Վաշինգտոնի հետ զենքի գնման պայմանագրերը կարևոր դեր են խաղում Թայբեյի համար Պեկինին զսպելու գործում, որը Թայվանը համարում է Չինաստանի մաս:

Լրահոս
Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
16:09

Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը
15:40
Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը
Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP
15:22

Այո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն Սիմոնյան
15:07
Այո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն Սիմոնյան
«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
14:52

Մի քիչ դժվար եմ պատկերացնում 6 ամսվա բյուջեն քննարկել կես ժամում.  Լիանա Մանուկյան
14:36

Թույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ Ռուբինյան
14:31

Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալնաչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան
14:06

Ռազմաբազայի դուրսբերումն արկածախնդրություն է. Սաղաթելյան
13:49

TRIPP համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվել
13:43

ՀՀ-ի քայլերը միտված են բռնի անհետացածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը․ ԱԳՆ
13:34

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների
13:01
Անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների
«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան
12:39

Արփինե Սարգսյանը Բաթումիում ներկա է եղել ցուցադրական փրկարարական վարժանքին
12:23