| «Եթե այլընտրանքներն չլինեին՝ մասնավորապես ադրբեջանական բենզինը՝ Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, ինչքան միջազգային շուկաներում, երևի մի քանի հարյուր դրամով»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով բենզինի գնի թանկացմանը։ «Բենզինն ամբողջ աշխարհում շատ կտրուկ թանկացել է՝ անգամներով, մեզ մոտ տոկոսներով։ Նույնը հեղուկ գազի մասին ա»,- նշել է Պապոյանը։ Իսկ թե ցեմենտի գինն ինչու է բարձրացել՝ էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է․ «Այս պահին պատմական նվազագույնի վրա է հարևան երկրներից Հայաստան ներմուծվող ցեմենտի քանակը, Իրանից Վրաստանից և ՌԴ-ից ցեմենտի ներմուծման որոշակիորեն խնդիր կան։ Խնդիրը նրանում է, որ հարևան երկրները ևս ունեն ցեմենտի մեծ պահանջարկ և ամբողջ ծավալով մեր ներմուծողներին չեն կարողանում տրամադրել, միևնույն ժամանակ շինարարությունը Հայաստանում աճել է 25 տոկոսով, այսինքն՝ պահանջարկը մեծացել է 25 տոկոսով, և հետևաբար դա բերել է նրան, որ շուկայում որոշակիորեն դեֆիցիտ է առաջացել»։ |













