Լրահոս 24/7
17.09.2026

Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ են

Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ են

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի երեկ հնչեցրած հայտարարության, թե «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վարձակալվող տարածքի հետագա վարձակալության հարցը քննարկելու նպատակով մեկ ամիս որևէ մեկը չի կապվել իրենց հետ», «որևէ առաջարկ չի եղել», հարկ ենք համարում նշել, որ այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Կոմբինատին պատկանող և նախկինում վարձակալության հանձնված տարածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ մի շարք տարածքներ վարձակալության են հանձնվել շուկայական արժեքից էականորեն ցածր պայմաններով, ինչը չի համապատասխանում Կոմբինատի տնտեսական շահերին։

Իվետա Տոնոյանը հանդիպել է Կոմբինատի ղեկավարության հետ, որի ընթացքում հստակ ներկայացվել է, որ նախ պետք է որոշվի տարածքի իրական շուկայական արժեքը, որից հետո միայն կքննարկվեն վարձակալության հետագա պայմանները։ Այս համատեքստում առավել քան տարակուսելի են հանդիպումից հետո Իվետա Տոնոյանի կողմից հրապարակայնորեն հնչեցված ձևակերպումները, որոնք չեն արտացոլում հանդիպման ընթացքում ներկայացված ամբողջական տեղեկատվությունն ու Կոմբինատի դիրքորոշումը։ Կոմբինատի գույքը կառավարվելու է բացառապես օրենքի, շուկայական արժեքի և կազմակերպության տնտեսական շահերի հիման վրա՝ անկախ առանձին անձանց կամ շրջանակների ցանկություններից և ակնկալիքներից։

Ինչ վերաբերում է աշխատասենյակների բաշխման վերաբերյալ պնդումներին, ապա դա բացառապես կազմակերպության ներքին կառավարման գործընթացների մաս է և կարգավորվում է գործող ղեկավարության որոշումներով՝ ելնելով կազմակերպության գործունեության անհրաժեշտությունից և չի կարող պայմանավորված լինել նախկինում ձևավորված գործելակերպի պահպանման ակնկալիքներով։ Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններ տարածելուց։



Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն