Լրահոս 24/7
20.09.2026

Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Գազի գնի երկակի չափանիշը 
ՌԴ նախագահը Հայաստանին վաճառվող գազի գինը փորձում է հիմնավորել ԵՄ բորսաներում ձևավորվող գներով, բայց մի պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի գործում Թուրքիայի համար։ Թուրքիան ռուսական գազի խոշոր գնորդ է։ ՌԴ հրապարակված գնահատականներով՝ 2026-ին Թուրքիայի համար ռուսական գազի միջին արտահանման գինը կանխատեսվում է $276.1՝ 1000 մ³-ի դիմաց։ Այսինքն՝ Ռուսաստանի համար Թուրքիան «ԵՄ բորսա» չէ, և գազի գինը ձևավորվում է երկկողմ պայմանների հիման վրա։ Ու սա այն դեպքում, երբ Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ է, Ուկրաինային աջակցում է և Ղրիմը համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք։ Ուրեմն ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից տարածաշրջանի երկրների համար կիրառվող իրական պայմաններից։ Եթե սրան էլ ավելացնենք, որ Թուրքիայի բնակիչը 1000 մ³ գազի համար վճարում է մոտ $346, իսկ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանի բնակիչը «Գազպրոմին» վճարում է մոտ $420, ՌԴ նախագահի ներկայացրած «ցածր գինը»՝ իբրև բարեկամության արտահայտություն, ավելի շատ երեսպաշտություն է և անամոթ սուտ։ Օրինաչափորեն Հայաստանում չի կարող տարածաշրջանի մյուս երկրներից էապես տարբերվող գազի գին լինել։ Սա թող ՌԴ իշխանությունները ականջներին օղ անեն․ Հայաստանի համար տարածաշրջանային գներին մոտ գին ապահովելու բազմաթիվ հնարավորություններ կան, և՝ փառք Տիրոջը….»:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29