«Ուկրաինային անհրաժեշտ է ևս 40 օր, որպեսզի ստիպի Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները»:
Այս մասին Անդրկարպատիայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ ԶՈւ-ն մտադիր է ավելացնել հարվածների քանակը Ռուսաստանի տարածքին:
Ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել էր Ռուսաստանին խաղաղության պարտադրման 40-օրյա արշավի մեկնարկի մասին:
Այն բաղկացած էր ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածներից և Սև ու Ազովի ծովերում նավերի վրա հարձակումներից:













