Լրահոս 24/7
20.09.2026

Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը

Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հայտարարել է Երևանի և Թեհրանի միջև երկաթուղային և առևտրային ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Mehr-ը։

Ըստ նրա, երկու երկրների երկաթուղային ցանցերի միացումը Հայաստանին հնարավորություն կտա մուտք ունենալ դեպի հարավում գտնվող միջազգային ջրային ուղիներ և միաժամանակ դիվերսիֆիկացնել Իրանի՝ դեպի Եվրոպա տանող տրանսպորտային երթուղիները։

Հակոբյանը երկաթուղային հաղորդակցության զարգացման հեռանկարները քննարկել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ջաբար Ալի Զաքերիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են երկու երկրների երկաթուղային ենթակառուցվածքի վիճակը և տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Զաքերին ընդգծել է տարածաշրջանային տարանցիկ երթուղիներին Հայաստանի առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։ Մասնավորապես, նա նշել է Հայաստանի ներուժը երկաթուղային փոխադրումների զարգացման համար «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում։

Թեհրանի և Երևանի կողմից առևտրի և տարածաշրջանային տարանցման ընդլայնման շրջանակում դիտարկվող նախագծերից մեկը Իրանի և Հայաստանի միջև Սյունիքի մարզով անցնող երկաթուղային հաղորդակցությունն է։

Հայաստանի համար Իրանի հետ երկաթուղային կապը կարող է լրացուցիչ հնարավորություններ բացել միջազգային տրանսպորտային երթուղիներ և հարավային նավահանգիստներ դուրս գալու համար։

Իրանի համար Հայաստանի մասնակցությունը ստեղծում է Եվրոպայի ուղղությամբ ցամաքային հաղորդակցության լրացուցիչ տարբերակ։

Բանակցություններն ընթանում են երկու երկրների տրանսպորտային կապերի զարգացման և տարածաշրջանային տարանցման մեջ Հայաստանի դերի մեծացմանն ուղղված ջանքերի ֆոնին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է