Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված պայմանագրի պրեամբուլայում, սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգում Ալմաթիի Հռչկագրին հղումը իրավական առումով վերահաստատում է, որ ՀՀ-ն ՀԽՍՀ-ի, ԱՀ-ն՝ Ադր․ԽՍՀ-ի իրավահաջորդն է։ Եթե դա “վատ է”, “լավը” ո՞րն է, ասեք, իմանանք։ Այլընտրանքը Ազգերի լիգայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի դե-ֆակտո ճանաչմանը հղու՞մը պիտի լիներ, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը պիտի համաձայներ, որ ՀԽՍՀ-ը եւ Լեռնային Ղարաբաղը մեկ անբաժանելի պետությու՞ն են։ Լրջացեք, հա՞։













