ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Philips» ընկերության փոխնախագահ, կառավարությունների հետ կապերի և հանրային հարցերի գլոբալ ղեկավար Յան-Վիլեմ Սխեյգրոնդի հետ:
«Հանդիպմանը քննարկել ենք բուժհաստատությունների արդիականացմանն ու վերազինմանն ուղղված մեր ընթացիկ ծրագրերը, համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` ճառագայթային ախտորոշման ոլորտում։ Հանդիպմանը ստորագրեցինք փոխըմռնման հուշագիր»,- գրել է նա:













