Լրահոս 24/7
25.09.2026

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ։

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ահազանգում ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Դեպքի հանգամանքների և զինծառայողի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։ Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է, իսկ նման դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն պետք է արժանանա պատշաճ արձագանքի և հանգամանքների բազմակողմանի քննության։

Մարդու իրավունքների պաշտպանը համանման յուրաքանչյուր դեպքով պահանջում է իրավասու մարմիններից իրականացնել ինչպես պատշաճ ներքին ուսումնասիրություն, այնպես էլ հիմքերի առկայության դեպքում` քրեական վարույթի շրջանակում գործի բազմակողմանի, արդյունավետ և պատշաճ քննություն:

Վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունեն դեպքերի պատշաճ քննությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը, և այդ ուղղությամբ պետությունը պետք է իրականացնի անհրաժեշտ ու բավարար քայլեր:

Ավելին, արդյունքների առնչությամբ պետական մարմինները պետք է հաշվետու լինեն նաև հանրությանը:

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր