Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի արձագանքին․ վերջինս պատասխանել էր Կարապետյանի այն անհասցե ակնարկին, որ որոշ ուժեր աշխատել են Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ իր կարծիքն անկեղծ ասել է. «Ով իր վրա կվերցնի, թող վերցնի»։
Հարցին ի պատասխան՝ ինչ-որ մեկից նեղացա՞ծ է, նա ընդգծել է. «Իհարկե, ոչ»։













