Լրահոս 24/7
26.09.2026

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ

Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է յոթնօրյա հրադադարի ծրագիր, որի նպատակն է վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է առաջարկը և չի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, գրում է The Wall Street Journal-ը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ ՄԱԿ-ում լրագրողներին հայտնել էր, որ Թեհրանը խաղաղության ծրագիրը փոխանցել է Կատարի միջոցով։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում էր սկսել յոթնօրյա ժամկետի հաշվարկ, որը կհանգեցներ Հորմուզի նեղուցի բացմանը և տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը։

«Եթե ամերիկյան կողմից առկա է համաձայնության հասնելու և Հորմուզի նեղուցը բացելու լուրջ մտադրություն, ապա դրա համար այժմ ամեն ինչ պատրաստ է», – հայտարարել է Արաղչին։

Այնուամենայնիվ, The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների, հայտնել է, որ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը և իր խորհրդականներին ասել, որ ակնկալում է ռմբակոծությունների վերսկսում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո։

ԱՄՆ նախագահը նաև հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը Truth Social սոցիալական հարթակում՝ շրջանակելով տարածքը և պատկերը մակագրելով «Թրամփի նեղուց» (Trump’s Strait) անվանումով։

Այս շաբաթ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս Թրամփը հայտարարել է, որ կանգնած է կարևոր որոշման առջև՝ ոչնչացնե՞լ Իրանը, թե՞ գործարք կնքել նրա հետ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է