Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադիի հետ:
Կողմերը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը: ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները:













