| ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանի մասին. 📌 Ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. իրականացվում է նախաքննություն։ 📌 ՀԷՑ-ի պատվիրակմամբ մեկնարկել և իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն։ 📌 ՀԷՑ-ի Անվտանգության և Վերահսկողության տնօրենությունում, զուգահեռաբար նաև Տեխնիկական տնօրենությունում միաժամանակ տեղի են ունենում երկու ծառայողական քննություններ։ Հ.Գ. Նկարում հրդեհված 40.000 կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակն է. այն 1969 թվականի արտադրության էր»։ ![]() |














