Լրահոս 24/7
28.09.2026

Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում

Արտաշատ համայնքի գործող ղեկավար Կառլեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կրկին գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

«Այս պատասխանատվությունը պատրաստ եմ կրկին ստանձնել՝ շարունակելու այն աշխատանքը, որը վերջին տարիներին միասին սկսել և իրականացրել ենք։

Այս տարիներին մենք ոչ միայն խոսել ենք ծրագրերի մասին, այլև աշխատել ենք՝ հետևողականորեն իրականացնելով մեր առջև դրված խնդիրները և ստեղծելով տեսանելի արդյունքներ։ Բարելավվել են համայնքի ենթակառուցվածքները, ճանապարհները, հանրային տարածքներն ու ծառայությունները։

Սակայն մեր աշխատանքը չի ավարտվում այստեղ։ Առջևում դեռ շատ անելիքներ կան։

Խաղաղ պայմաններում մենք առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կաշխատենք՝ շարունակելով Արտաշատի առաջընթացը և ապահովելով համայնքի համաչափ զարգացումը։

Առաջիկայում մեր թիմով բաց և հանրային քննարկումների միջոցով կներկայացնենք ինչպես արդեն իրականացված աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերն ու անելիքները։

Ես շարունակելու եմ խոսել բաց, ուղիղ և փաստերի հիման վրա։

Արտաշատին և արտաշատցուն ծառայելը ինձ համար մեծ պատիվ է, բայց առաջին հերթին՝ մեծ պատասխանատվություն։

Պատրաստ եմ շարունակել այս հայրենանվեր աշխատանքը նոր նպատակներով, նոր ծրագրերով և նույն նվիրումով»,- գրել է Մկրտչյանը:

Լրահոս
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12

Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52

ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17

Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58

ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
12:35

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
12:24

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
11:55

Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
11:50

Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
11:36

Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
11:21

Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
11:10

ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
10:59