Լրահոս 24/7
01.10.2026

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկա են եղել միջոցառման բացման արարողությանը:

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը, որը Հայաստանում հանդես է գալիս առաջին անգամ։ Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ մշակույթը ժողովուրդների միջև փոխըմբռնման, երկխոսության և մարդկային արժեքների փոխանակման կարևորագույն ճանապարհներից է, որը հնարավորություն է տալիս արժևորել համամարդկային արժեքները։ Նախարարը հատկապես կարևորել է հոգևոր երաժշտության պահպանումը և փոխանցումը սերունդներին՝ ընդգծելով, որ խմբերգային արվեստը խորհրդանշում է մշակույթի կարևորագույն առաքելություններից մեկը՝ բազմազանության մեջ գտնել փոխադարձ հարգանքի, համերաշխության և գեղեցիկի ընդհանուր հենքը։

«Հայաստանը՝ իր բազմադարյա մշակութային և հոգևոր ժառանգությամբ, մշտապես կարևորել է մշակույթի միջոցով մարդկային կապերի ամրապնդումը։ Մեր երկրում մշակութային երկխոսության յուրաքանչյուր նախաձեռնություն արժեքավոր է, հատկապես այն դեպքում, երբ այն նպաստում է ժողովուրդների մշակութային ժառանգության ճանաչմանը, արվեստի հանդեպ հարգանքի խորացմանը և մարդասիրական արժեքների տարածմանը։ Վստահ եմ, որ այս օրերի շրջանակում ներկայացվող արվեստը կարժանանա հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և կդառնա գեղեցիկի, հոգևորի ու ստեղծագործական ներշնչանքի շուրջ համախմբվելու ևս մեկ առիթ։ Մաղթում եմ միջոցառման մասնակիցներին և հյուրերին ստեղծագործական հաջողություններ, իսկ ներկաներին՝ հոգևոր վերելք, խաղաղության զգացում և վայելք բարձրարվեստ երաժշտությունից։ Թող արվեստը շարունակի կամուրջներ կառուցել մարդկանց ու մշակույթների միջև, իսկ հոգևոր մշակույթի լավագույն արժեքները ծառայեն բարության, փոխըմբռնման և խաղաղության գաղափարներին»,- նշել է նախարարը։

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով: «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմուբը ՌԴ ամենահին երգչախմբային խմբերից է։ Հատուկ հայաստանյան համերգների համար պատրաստված բազմազան ծրագրում ընդգրկվել են ռուս կոմպոզիտորների, այդ թվում՝ Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Պավել Չեսնոկովի, արևմտյան երաժշտության դասականների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Սեբաստիան Բախի, Շառլ Ֆրանսուա Գունոյի ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական և հայկական ժողովրդական երգեր՝ հին ու ժամանակակից մշակումներով:

Լրահոս
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան
12:51
Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները
12:42
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները
9 ամսում պետբյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 մլրդ դրամ. Փաշինյան
12:26
9 ամսում պետբյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 մլրդ դրամ. Փաշինյան
Մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. վարչապետ
12:10
Մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. վարչապետ