Categories: Հայաստան

Քոչարյան․ «Ես հիմնավոր կասկած ունեմ, որ գործի 600 հատորում կան բավարար նյութեր՝ տասը սպանությունը բացահայտելու համար»

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դեռ նախորդ դատական նիստին սկսվել էր պաշտպանների միջնորդության քննությունը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, և միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Ռոբերտ Քոչարյանը,- գրում է hetq.am-ը:

Վերջինս նշեց, որ իր փաստաբաները ամեն ինչից խոսել են, ներկայացրել իրենց դիրքորոշումը, հիշեցրեց, որ փաստաբան Խուդոյանը կարճ հիշատակել է, որ խտրական վերաբերմունք է գործի նկատմամբ, որ գործի նյութերն ամբողջությամբ չեն տրամադրվել իրեն և որ ընտրովի մոտեցում է ցուցաբերվել Մարտի 1-ի մայր գործի քրեական գործի նյութերը գործին կցելու հարցում։

«Այստեղ ես ասելիք ունեմ։ Եթե քրեական գործը շենքի հետ համեմատենք, այն սկսվել է տանիքից․ սկզբից մեղավոր է նշանակվել, հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, գործում ներառել միայն այն նյութերը, որոնք, իրենք կարծիքով, ապացուցողական բազա են ձևավորում։ Ծանոթ եմ քրեական գործին, և ամբողջ գործում կա երկու նյութ՝ երկու նամակ ԱԱԾ-ից։ Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այն օրերի իրադարձությունները, թե ինչ էր կատարվում Հայաստանի Հանրապետությունում, և հանկարծ այն ժամանակ մեր ամենակայացած կառույցներից մեկը որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ մարդ պիտի տկար ուղեղի տեր լինի՝ հավատալու համար, որ ԱԱԾ-ն տեղեկատվության չի տիրապետել։

Քոչարյանը հիշեցրեց, որ իրենց բազմիցս դիմել են, որ իրենց տրամադրվեն նյութերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

17 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

37 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

45 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

19 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

19 hours ago